«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օրենքը չի խախտի իրավունքը

Օրենքը չի խախտի իրավունքը
14.03.2017 | 01:16

Ցանկացած նորամուծություն և ցանկացած օրենքի փոփոխություն դժվարընդունելի է լինում ժողովրդի կողմից։ Եվ սա, ինչպես ասում են, լավ կյանքից չէ։ Մարդիկ ցանկացած փոփոխության մեջ դրականը փնտրելով բացասականի են հանդիպում։ Նույն ձևով մտավախություն է առաջացել այս տարվա հունվարի 1-ից ներդրված աշխատանքային գրքույկների թվայնացման առնչությամբ։ Հիշեցնենք, որ այսուհետ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքային կենսագրությունը «հավերժանալու» է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային շտեմարանում։


«Ինչպե՞ս, մենք էլ աշխատանքային գրքույկ չե՞նք ունենալու, բա չտեսնե՞նք` գործատուն ի՞նչ է գրել մեր գրքույկում։ Կամ ասում են, որ օրենքը փոխվել է, նույնականացման քարտ չունենալու մասին տեղեկանքի հետ կապված խնդիրներ են առաջանալու»,- նման մտավախություն են արտահայտում մեր ընթերցողները։ Մեղադրել քաղաքացիներին դժվար է, սակայն նրանց մտավախությունների պատասխանը տալիս է օրենքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Հիմնական աշխատավայրին գործատուն պարտավոր է ՀՀ կառավարության սահմանած կարգով 2017-ի հունվարի 1-ից հետո երկու տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնին աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով»։ Նույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ հավելվածում ասվում է. «Հանձնել աշխատողներին` աշխատանքային գրքույկում լրացնելով հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները` համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը» և այլն։ Այլ կերպ ասած, օրենքի համաձայն աշխատանքային գրքույկից մարդը տեսանելիորեն չի զրկվում, քանի որ գործատուն պարտավոր է այն վերադարձնել աշխատողին։


Այս օրենսդրական փոփոխությունը մշակվել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ի դեպ, 2015-ին, օրենքի մշակման փուլում, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ այս փոփոխությունը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և որևէ խնդիր չի ստեղծում այն քաղաքացիների համար, ովքեր նույնականացման քարտի փոխարեն գործատուին են ներկայացնում նույնականացման քարտ չունենալու մասին տեղեկանք։ Այսօր, երբ օրենքն արդեն ուժի մեջ է, պարզվեց` պատգամավորն իրավացի է։ Իսկ սա նշանակում է, որ նույնականացման քարտ չունենալու մասին տեղեկանքի առկայության դեպքում աշխատողը ոչ մի խնդիր չի ունենա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ